Ազատամարտիկ Արթուր Այվազյանին` «Մանախ», մեղադրանք է առաջադրվել Նիկոլ Փաշինյանին հայհոյելու համար. «Փաստինֆո»

«Փաստինֆո». Ազատամարտիկ, «Մանախ» մականունով հայտնի Արթուր Այվազյանին մեղադրանք է առաջադրվել Նիկոլ Փաշինյանին հայհոյելու համար ու գործն ուղարկվել է դատարան։ Հիշեցնենք, որ հունիսի 9-ին՝ ժամը 01:33-ին, Արթուր Այվազյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում, անդրադառնալով ՀՀ-ում տեղի ունեցած մի շարք դեպքերի, մասնավորապես ՀՀ և ԱՀ պետական սահմանին հայ զինվորին ադրբեջանցիների կողմից ծեծի ենթարկելուն՝ հայհոյանքներ է հնչեցրել ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարության, Նիկոլ Փաշինյանի և այն անձանց հասցեներին, ովքեր 2021թ. հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների ընթացքում կքվեարկեն Փաշինյանի ղեկավարած կուսակցության օգտին։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում Այվազյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետով, այն է՝ խուլիգանությունը՝ զուգորդված բացառիկ ցինիզմով: Այվազյանի նախ կալանավորվել էր, ինչը հետագայում վերացվել է։

«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ քրեական գործը կքննի Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մանվել Շահվերդյանը։