Օգոստոսի 11-ի խորհուրդը հայապահպանության հարցում (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրն է թաքնագետ, նկարչուհի Վարդուհի Ուզունյանը։

Հաղորդման հյուրի հետ խոսեցինք օգոստոսի 11-ին նշվող Նավասարդ տոնի նշանակության և գաղափարախոսության մասին, ի՞նչ կարևորություն ունի այդ տոնը մեզ համար և ինչո՞ւ է որպես տարեսկիզբ ընտրվել հենց այդ օրը հին հայկյան տոմարով։ Ինչպե՞ս է նշվել տոնը նախկինում, ի՞նչ խորհրդանշաններով ու հյուրասիրությամբ։

Այսօր մեզանում միտում է նկատվում վերադառնալու ազգային արժեքներին ու տոնակատարություններին, ըստ հաղորդման հյուրի՝ դա լավ ավանդույթ է, քանի որ այդկերպ մենք կվերականգնենք նաև մեր ազգային ինքնությունն և կկտրվենք մեզ պարտադրվող կարծրատիպերից։

Վարդուհի Ուզունյանն անդրադարձավ հայկյան տոմարին, Հայկ անվան ստուգաբանությանը, հայկական լեռնաշխարհի մարդ համակարգի և տիեզերքի զուգահեռականությանը՝ ստուգաբանելով դրանք։

Մանրամասները՝ տեսանյութում