Ելփին գյուղի տարածքում վիրավոր արջ է հայտնաբերվել. FPWC

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) տեղեկացնում է, որ Վայոց ձորում փրկարարական գործողություն է իրականացվել:

«Ելփին գյուղի տարածքում արջին հայտնաբերել են ծանր վիճակում, սակայն FPWC թիմը հասցրել է նրան փրկարար կենտրոն, և պարզվել է, որ կենդանու վրա կրակել են։

Այժմ մասնագետները պայքարում են նրա կյանքի համար»,- ասվում է հիմնադրամի Ֆեյսբուքի էջում: