Պիղատոսի նման «ձեռքներդ լվանու՞մ» եք

Արցախի հարցերով ԱԺ մշտական հանձնաժողովի ստեղծումն անչափ կարևոր է ։

Քվեարկությունը ցույց կտա ՝ ու՞մ համար է Արցախի խնդիրն առաջնային, իսկ ու՞մ համար ՝ ոչ։

Կարծես թե «իշխանությունը» հակված չէ ստեղծել նման հանձնաժողով։

Եվ , վերջապես, հերիք է «լոլոներ» կարդաք…

Հայաստան-Արցախ միջխորհրդարանական հանձնաժողովն ունի այլ գործառույթ, իսկ Արցախի հարցերով մշտական հանձնաժողովն ՝այլ։

Արցախի 75 տոկոսը հանձնվել է,100-ից ավել բնակավայրեր են  անցել թշնամուն, հազարավոր ընտանիքներ կորցրել են իրենց տները,հազարավոր զոհեր ունենք, մեկ տասնյակ հազարից ավել վիրավորներ…

Ու այսքանից հետո սրանք ասում են, թե նախկինում ԱԺ-ում նման հանձնաժողով չի եղել։

Նախ,Արցախյան առաջին պատերազմի տարիներին խորհրդարանում նման հանձնաժողով եղել է:

Իսկ վերջին 25 տարում չի եղել, քանի որ նման աղետ ու կապիտուլյացիա էլ չկար , և փաստացի  Ազատ ու Անկախ Արցախ գոյություն ուներ, որի մեծ մասն անցավ թշնամուն կապիտուլյանտների օրոք։

Պիղատոսի նման  «ձեռքներդ լվանու՞մ եք»…

Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան էջից