Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տեղեկացմամբ, մայրաքաղաքում այսօր երեկոյան ժամերին, հուլիսի 31-ին, օգոստոսի 1-ին և 2-ին կեսօրից հետո առանձին հատվածներում սպասվում են անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում 18-20մ/վ արագությամբ:

Հուլիսի 30-ին, օգոստոսի 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Մարզերի առանձին շրջաններում այսօր, հուլիսի 31-ին, օգոստոսի 3-ին, օգոստոսի 1-ին և 2-ին շրջանների զգալի մասում՝ հիմնականում գիշերը և կեսօրից հետո սպասվում են անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։

Հուլիսի 30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հուլիսի 30-ի և 31-ի ցերեկը աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։

Արցախում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ: