Ո՞վ է այսօրվա երեխայի հերոսը (տեսանույթ)
LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրն է ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետի դոցենտ, դասախոս Սերժ Սրապիոնյանը։
Մեկ շաբաթ առաջ Գնահատման և թեստավորման կենտրոնը հրապարակեց մի շարք առարկաների գծով միասնական քննությունների երկրորդ փուլի արդյունքները:
«Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի համար հայտագրված 117 դիմորդից քննությանը մասնակցել է 98-ը: Միջին միավորը եղել է 8.94: Դրական միավորի շեմը չի հաղթահարել 46 դիմորդ կամ մասնակիցների 46.9%-ը: 18-20 միավոր հավաքել է 5 դիմորդ կամ մասնակիցների 5.1%-ը, այդ թվում՝ 18-18.75 միավոր ստացել է 2, 19-19.75 միավոր՝ 3 դիմորդ: Սերժ Սրապիոնյանն այս արդյունքները համարեց ողբալի, անհուսալի՝ ներկայացնելով մեր կրթական ոլորտում առկա այն վիճակը, որի հետևանքով հասել ենք այսօրվա հանգրվանին, երբ մայրենի լեզվի իմացությունը բացառիկ երևույթ է դառնում։
Հաղորդման հյուրը խոսեց նաև հայերենին նետած մարտահրավերի մասին։
Ո՞վ է այսօրվա երեխայի հերոսը, և ինչո՞ւ դպրոցում աշակերտը չի ձգտում ուսում ստանալուն։
Անդրադարձանք ուսուցիչների անտեսված լինելու խնդրին, քանի որ դպրոցներում այդպես էլ չի լուծվել բարձր աշխատավարձերի և ուսուցչի բարձր կարգավիճակի հարցը, նա հեղինակություն չի համարվելու և աշակերտների շրջանում կրթության հանդեպ հարգանք չի ներշնչելու։
Մանրամասները՝ տեսանյութում