Մեր հանրության մի ստվար հատվածին այսչափ մանիպուլյացիայի ենթարկած և իրական կյանքից լրիվ կտրած ուժերը դեռ ճաշակելու են իրենց եփած ճաշը…

Մի երիտասարդ ինձ փորձում էր բացատրել, որ անչափ նեղացած է իրենց «ժեխ» անվանելու համար։ Ասացի, որ ինքս էլ հիացած չեմ այդ մակդիրով, բայց գոնե տեղյա՞կ է, որ մինչ այդ՝ իր պաշտած ուժն իրենց «պողոսներ» անունով էին կնքել` ավելացնելով, որ. «Պողոսները չպետք է մեր փոխարեն հարց լուծեն»։ Երդվեց, որ տեղյակ չէ և մի քիչ էլ արդեն անվստահ ասաց, որ չի էլ ուզում տեղյակ լինել՝ դե հասկանալի է։ Մեկ անգամ ևս թող մտորեն այն ընդդիմադիրները, որոնք խայծը կուլ տվեցին ու  իբր սեփական մակդիրը հորինեցին, դա շատ շուտով պետք կգա, չարժե կրկնել սխալները։ Իսկ մեր հանրության մի ստվար հատվածին այսչափ մանիպուլյացիայի ենթարկած և իրական կյանքից լրիվ կտրած ուժերը դեռ ճաշակելու են իրենց եփած ճաշը …

Գևորգ Դանիելյանի ֆեյսբուքյան էջից