ՀՀ-ում ու Արցախի մնացած մասում ռուսական ռազմական ներկայությունը մեր անվտանգային համակարգի անբաժան մասը պետք է լինի

Կապիտուլյանտ իշխանությունների հանցավոր անգործությունն է հիմք տվել Ադրբեջանին սահմանային միջադեպեր հրահրելու  համար։

Հայաստանում «գունավոր հեղափոխության» առաջին փուլն ավարտվեց Արցախի հանձնումով և անմիջապես մեկնարկել է երկրորդ փուլը, որի նպատակն է Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորի փոփոխությունը։

Կարծում եմ՝ շուտով ավելի կակտիվանան՝ «մեր դաշնակիցը մեզ  չօգնեց» պետականակործան վանկարկումները, որոնց իրական նպատակը տարածաշրջանը Թուրքիայի ամբողջական ազդեցության տակ դնելն է։

Ի՞նչ պետք է անել։

Գիտակցել, որ բոլոր առկա խնդիրներով հանդերձ Ռուսաստանից ավելի լավ ու արդյունավետ դաշնակից մենք չենք կարող ունենալ։ Չկրկնել նախորդ դարի սխալները և անվտանգային սին հույսեր չկապել Արևմուտքի ու որոշ դեպքերում նաև մեր գլխավոր սպառնալիք՝ Թուրքիայի հետ։

Պատմության աղբանոցն ուղարկել թրքահպատակ ռեժիմին և ավելի սերտացնել հարաբերությունները դաշնակից Ռուսաստանի, ինչպես նաև Չինաստանի ու Իրանի հետ։

Հայաստանի անվտանգային համակարգը պետք է սերտորեն կապվի Ռուսաստանի հետ։ Դա է պահանջում Հայաստանի շահը։ Ով դեմ է այս գաղափարին, ակամա կողմ է արտահայտվում Թուրքիայի դերի բարձրացմանը։

Հ.Գ. ՀՀ-ում ու Արցախի մնացած մասում ռուսական ռազմական ներկայությունը մեր անվտանգային համակարգի անբաժան մասը պետք է լինի։

Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան էջից