Ի՞նչ կատարվեց Արցախի հետ 100 տարի առաջ

Արմինե Սիմոնյանի հեղինակային «Մենք» հաղորդաշարի հյուրը քաղաքագետ Ստեփան Հասան-Ջալալյանն է:

Այսօր Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրն է:

1995 թ. հուլիսի 5-ին Սահմանադրության հաստատման համար Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ անցկացվեց համաժողովրդական հանրաքվե և մեր երկրի մայր օրենքը ընդունվեց գրեթե միաձայն: 2018-ին իշխանափոխությամբ պետության ղեկը վերցրած Փաշինյանն ու իր թիմակիցները նախկիններին անխնա քննադատելով՝ շատ հաճախ շեշտում էին հետևյալ միտքը, թե «նախկինները տարիներ շարունակ իրենց ոտքերն են սրբել Սահմանադրության վրա»։

Սակայն սրանց իշխանության երեք տարիները ցույց տվեցին, որ Սահմանադրության հետ իրենք վարվեցին շատ ավելի վատ, քան իրենց կողմից քարկոծվող նախկինները. Եվ ինչի համար քննադատում էին նախկիներին, հե՛նց իրենք իրականացրին՝ ոտքերը սրբելով երկրի բարձրագույն օրենքի վրա:

Սրանք եռապատկեցին, քառապատկեցին նախկինների բոլոր սխալները: Ավելին՝ սրանք այդ սխալները ճակատագրական դարձրեցին հայկական երկու պետությունների՝ Հայաստանի ու Արցախի հանրապետությունների համար:

Եվ այսօր փաշինյանական քաղաքականության հետևանքով հայկական պետականության գոյությունը դրված է հարցականի տակ:

Մանրամասները՝ տեսանյութում