Քննչական կոմիտեում կադրային ջարդը սկսել են վարչության պետերից. ArmLur.am

ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ հայտնի է, թե որ պաշտոնյաներն են ազատվել ՀՀ քննչական կոմիտեից:

Նրանք են՝ ՀՀ քննչական կոմիտեի Էրեբունու բաժնի քննչականի պետ Ներսիկ Մխիթարյանը և Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի պետ Արտաշես Վանյանը։

Հիշեցնենք, որ Armlur.am-ը գրել էր, որ ՀՀ Քննչական կոմիտեում մեկնարկել է կադրային ջարդը: Կոմիտեում այսօր պաշտոնից ազատման համար դիմում են գրել մի քանի պաշտոնատար անձինք ևս, որոնց մեջ են կարևոր գործերով քննչական խմբի ղեկավարներ, ինչպես նաև վարչության պետեր: Իսկ թե կոնկրետ ովքեր են նրանք, կներկայացնենք ավելի ուշ:

Ի դեպ, օրերս գրել էինք, որ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ Արթուր Մելիքյանն ազատվելու է աշխատանքից: Մեզ առայժմ չհաջողվեց պարզել, թե ինչու են Արթուր Մելիքյանին ազատում աշխատանքից, և արդյոք պատճառն ամեն դեպքում նոր աշխատանքն է, թե ոչ։

Սակայն ArmLur.am-ը տեղեկացավ, որ ուժային կառույցներում և հատկապես Քննչական կոմիտեում առաջիկայում աշխատանքից նոր ազատվողներ կլինեն, և Մելիքյանը նրանցից առաջինն է: Այսինքն, առաջիկայում ականատես ենք լինելու ուժային համակարգում կադրային ջարդի, և մինչև այժմ այս կամ այն պատճառով իշխանությունների տեսադաշտում գտնված պաշտոնյաները հերթով ազատվելու են աշխատանքից, և նրանց փոխարեն նոր նշանակումներ են սպասվում: