Այս տարի առաջին անգամ Սևանա լճում փրկարարներին կօգնեն նաև ԱԹՍ-ները (տեսանյութ)

Այս տարի առաջին անգամ Սևանա լճում փրկարարներին կօգնեն նաև անօդաչու թռչող սարքերը. հանգստյան օրերին դրանք կապահովեն մարդկանց անվտանգությունը։ ԱԻՆ-ի աշխատակիցները հանրային լողափերն արդեն կահավորել են և անհրաժեշտության դեպքում պատրաստ են անցնել գործի։