Օլիվեր Վարհեին հուլիսի 8-ին կժամանի Հայաստան

Տարածաշրջանային այցի շրջանակներում Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեին հուլիսի 8-ին կժամանի Հայաստան՝ երկօրյա այցով, որի նպատակն է վերահաստատել ԵՄ պատրաստակամությունը խթանելու Հարավային Կովկասի տարածաշրջանում կայունությունը և կանխատեսելիությունը։ Այս մասին տեղեկացրել է ԱԳՆ-ը։