ՌԴ-ը և ԵԱՀԿ մյուս համանախագահները օգնում են ՀՀ-ին և Ադրբեջանին վստահություն հաստատել

Ռուսաստանն առանցքային դերակատարում է ունեցել Լեռնային Ղարաբաղում արյունահեղությունը դադարեցնելու հարցում: Այս մասին news.ru-ի հաղորդմամբ՝ Միջազգային անվտանգության մոսկովյան IX-րդ համաժողովի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

Արտաքին գերատեսչության ղեկավարը նշել է, որ Մոսկվան շատ բան է արել նաև Հարավային Կովկասում խաղաղ կյանքի վերականգնման համար պայմաններ ստեղծելու ուղղությամբ:

«Մենք շարունակում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ օգնել կողմերին միմյանց միջև վստահություն հաստատել, իրականացնել մարդասիրական նախագծեր»,- հավելել է Լավրովը: