Որդիներին սպասելիս. գերեվարված զինծառայողների հարազատները նստացույց են անում կառավարության դիմաց (տեսանյութ)

Գերեվարված շիրակցի զինծառայողների հարազատները նստադուլ են անում կառավարության դիմաց՝ պահանջելով արագացնել իրենց որդիների վերադարձի գործընթացը:

Tert.am-ի տեղեկացմամբ, կառավարության դիմաց հավաքված քաղաքացիներն այն զինծառայողների հարազատներն են, որոնց այս օրերին Ադրբեջանում դատում են՝ որպես դիվերսանտներ ու պատերազմական հանցագործներ:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ Ալիևը գերիների հարցում դրսևորել է շատ կառուցողական դիրքորոշում, ինչը պետք է գնահատել: Սա ասել էր վերջին 15 գերիների վերադարձից հետո:

Մանրամասները՝ Tert.am-ի տեսանյութում