Լևոն Տեր-Պետրոսյանը մասնակցեց քվեարկությանը

ՀՀ առաջին նախագահ, Հայ ազգային կոնգրեսի ցուցակը գլխավորող Լևոն Տեր– Պետրոսյանը քիչ առաջ Երևանի 9/19 ընտրական կենտրոնում մասնակցեց Ազգային ժողովի ընտրության քվեարկությանը։

Նա եկել էր միայնակ, ընտանիքի անդամները իր հետ չէին:

Լևոն Տեր-Պետրոսյանը որևէ հարցի չպատասխանեց, քվեարկությունից հետո նստեց մեքենան ու հեռացավ: