«Եվ ծագում է արևը». ARARAT-ի ոսկե հաղթանակների տարեգրությունը

«ARARAT» ապրանքանիշի ավագ դեսպանի խոսքով, 20-րդ դարի երկրորդ կեսը մեր կոնյակագործության պատմության մեջ համարվում է ոսկե դարաշրջանի մեկնարկ, այդ տարիներին հայկական կոնյակագործության նահապետը՝ վարպետաց վարպետ Մարգար Սեդրակյանը ստեղծել է իր հայտնի կուպաժները, այդ ժամանակ կոնյակի պաշարներն առանձնացվեցին ու տեղափոխվեցին հայտնի ճարտարապետ Հովհաննես Մարգարյանի կողմից նախագծված նոր շենք, որը շուտով դառնում է Երևանի խորհրդանիշներից մեկը:

Դվին

Ցուցահանդեսում ներկայացված է 1945 թվականին ստեղծված «Դվին» կոնյակի անդրանիկ նմուշը, որի տեսքի վրա աշխատանքները կատարել է մեծ գեղանկարիչ Հակոբ Կոջոյանը:

«Հենց այս տեքսով «Դվին» կոնյակը ներկա է եղել շատ մեծ պատմական իրադարձությանը. 1945 թվականին Յալթայի վեհաժողովի ժամանակ ներկայացվել ու արժանացել է բարձր գնահատականների»,- նշեց նա:

«Եվ ծագում է արևը…» ժամանակավոր ցուցահանդեսում ներկայացված է Մարգար Սեդրակյանի 1940 թվականին ստեղծած «Հայաստան» կոնյակը:  Քրիստիան Իշխանյանի խոսքով, դրանից 75 տարի անց՝ 2015 թվականին մասնագետների մանրանուրբ աշխատանքի շնորհիվ այս կոնյակն ապրել է իր վերածնունդը: 

«Նաիրի»

Վարպետաց վարպետի գլուխգործոցը՝ «Նաիրի» կոնյակը, ստեղծվել է 1967 թվականին, ամիսներ անց՝ 1968 թվականին, նվաճել է իր առաջին ոսկե մեդալը Բուլղարիայում: Վերջերս «Նաիրի» կոնյակը մեդալ է նվաճել Տոկիոյում:

Քրիստինա Իշխանյանը հիշեց, որ 20-րդ դարի սկզբին մեծն բանաստեղծ, Նոբելյան մրցանակի դափնեկիր Բորիս Պաստեռնակն ասել է՝ Մարգար Սեդրակյանը հավատացրեց ամբողջ աշխարհին, որ կոնյակը խոսում է հայերեն:

Ցուցանմուշների շարքում է նաև «Ախթամար» կոնյակը, որը 2016 թվականին Սան Ֆրանցիսկոյում արժանացել է ոսկե մեդալի:

«Դա մեր առաջին ելույթն էր ԱՄՆ-ում: Հայտնի մրցանակաբաշխություն էր բազմաթիվ երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ: Մեր գործարանի աշխատողները զավեշտալի դրության մեջ էին հայտնվել. երբ այնտեղ ասում էին Արմենիա, չէին ճանաչում, այլ երկրների հետ էին խառնում, հետո իրավիճակը շրջադարձային փոխվել էր, երբ որ մասնագետները համտեսել էին մեր կոնյակը, և «Ախթամար» կոնյակը, կարծես, ոսկե տառերով գրեց Հայաստան անունը հենց այդ միջազգային ալկոհոլային մրցույթի քարտեզի վրա»,- պատմեց Ք. Իշխանյանը:

Նրա խոսքով, երբ պատրաստում էին այս ցուցահանդեսը, հակական կոնյակը ևս մեկ ոսկե մեդալի է արժանացել։

Նա նշեց, որ ARARAT հայկական կոնյակը մեծ գնահատականի է արժանացել ոչ միայն իր օրգանալեպտիկ հատկությունների համար, նաև արտաքին տեսքի:

«Մեր ոսկե հաղթանակների պատմությանը վերջակետ չկա: Մենք շարունակում ենք նվաճել շատ քմահաճ մասնագետների սրտերը ու աշխարհի բոլոր ծայրերում ներկայացում ենք մեր հողի, արևի ջերմությունը, ինչպես նաև մեր մասնագետների վարպետությունը: Այս հաղթանակները կարծես թե մի առկայծող փայլ լինեն և փարոսի նման լուսավորում են ճանապարհը դեպի ապագա հաղթանակները»,- ասաց Քրիստիան Իշխանյանը:

Լեգենդար ARARAT-ի հայկական կոնյակն իր ստեղծման պահից ի վեր մարմնավորել է Հայաստանը, փոխանցել հայկական հողի և արևի ջերմությունը, նվիրյալների վարպետությունն ու անսպառ սերը աշխարհի տարբեր անկյուններում։ Պարբերաբար վերափոխելով իրենց արտաքին ձևավորումը՝ ARARAT կոնյակները տասնամյակներ ի վեր նվաճել են ամենադժվարահաճ մասնագետների սրտերը՝ Հայաստան բերելով ամենաբաղձալի հաղթանակները։

«Եվ ծագում է արևը…» ցուցադրութունը բաց է այցելուների համար։ Թանգարան այցելությունը նախապես պետք է ամրագրել զանգահարելով (10) 540000 հեռախոսահամարով։