Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել Արա Աբրահամյանի, Դավիթ Գալստյանի և Սամվել Կարապետյանի նկատմամբ

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը միջազգային հետախուզում է հայտարարել Ռուսաստանի Դաշնության հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի, ինչպես նաև «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանի և Royalsys Engineering ընկերության ղեկավար Դավիթ Գալստյանի նկատմամբ: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Պարզվել է, որ «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանը, որը Հայաստանում հայտնի է «գորշ գործարար» անունով, և Royalsys Engineering-ի սեփականատեր Դավիթ Գալստյանը, KOMEX-ի գլխավոր տնօրեն Արա Աբրահամյանը և այլք Հայաստանի Հանրապետության զինված ուժերին զենք, զինամթերք, պայթուցիկ նյութեր և ռազմական տեխնիկա մատակարարելու նպատակով, խախտելով 2001-2021թթ. ընթացքում Եվրոպայում միջազգային բեռնափոխադրումների մաքսային կոնվենցիայի և Եվրոպայում սովորական սպառազինությունների սահմանափակման մասին պայմանագրի պահանջները, ուղևորային ինքնաթիռների, Հայաստանի ՌՕՈՒ «Իլ -76 ՏԴ» բեռնատար ինքնաթիռի, ինչպես նաև Արա Աբրահամյանի կողմից ձեռք բերված «ԻԼՅՈՒՇԻՆ-76 Տդ» բեռնատար ինքնաթիռով կազմակերպել են մաքսանենգություն՝ օդային ճանապարհով դեպի Հայաստանի Հանրապետություն ուղարկելով ապօրինի ձեռք բերված խոշոր տրամաչափի հրազեն, զինամթերք, պայթուցիկ նյութեր և սարքեր, և այնտեղից էլ դեպի Լեռնային Ղարաբաղ»,- ասվում է Ադրբեջանի գլխավոր դատախազության հաղորդագրությունում:

2021 թվականի ապրիլի 28-ին Ադրբեջանի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել Քրեական օրենսգրքի 100.1, 218.1, 228.3, 279.1 և 206.4 հոդվածներով, իսկ գլխավոր դատախազության քննչական վարչությանը հանձնարարվել է հետաքննել գործը:

Հայ գործարարների նկատմամբ կալանքն ընտրվել է որպես խափանման միջոց:

Նրանց նկատմամբ հայտարարվել է միջազգային հետախուզում: