Չթողնեք, որ մեր փոխարեն որոշեն մեր զավակների ապագան․ Կարին Տոնոյան

«5165» շարժման առաջնորդ Կարին Տոնոյանի անունից նամակներ բաժանվեցին կանանց ԱԺ արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավի 7-րդ օրը՝ հունիսի 13-ին, «5165» շարժման առաջնորդ Կարին Տոնոյանը և շարժման անդամները շրջեցին Երևանի Կենտրոն վարչական շրջանում, ներկայացրեցին իրենց քաղաքական ուժի նախընտրական ծրագիրը, ազգային ու հզոր Հայաստան կերտելու իրենց տեսլականը։ Կարին Տոնոյանի անունից նամակներ բաժանվեցին կանանց, որոնց նա կոչ է անում անմասն չմնալ ներկայիս գործընթացներից. «Ես ամենաթանկն եմ տվել Հայրենիքիս, բայց որոշել եմ ոտքի կանգնել՝ բարձրացնելով զոհված որդուս ընկած դրոշը: Հունիսի 20-ին որոշվելու է մեր երկրի ապագան: Ես Ձեզնից մի բան եմ խնդրում, որ Դուք գնաք ընտրություններին և չթողնեք, որ մեր փոխարեն որոշեն մեր զավակների ապագան»: