Նիկոլ Փաշինյանը հաստատեց՝ 15 գերի է վերադառնում

Մեր գերեվարված հայրենակիցներից 15-ը մի քանի ամսվա գերեվարումից վերադառնում են: Բայց ավելի մանրամասն հայտարարություն հիմա չեմ անի, երբ նրանք կլինեն ՀՀ-ում, ավելի մանրամասն տեղեկություն կհաղորդեմ։ Այս պահին մեր խնդիրը նրանց ընդունել, իրենց տները հասցնելն է: Այս պահին բավարարվենք այսքանով, մինչև գան հասնեն Հայաստան: Այս մասին հայտնել է Նիկոլ Փաշինյանը՝ Կարմիր գյուղում քարոզարշավը մեկնարկելիս։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանի իշխանությունը Վրաստանի միջով Ադրբեջանին է հանձնել Արցախի օկուպացված շրջանների ականապատ տարածքների քարտեզը, ինչի դիմաց Ադրբեջանը 15 հայ ռազմագերի է վերադարձրել: