Հոգևոր էլիտան ամեն ինչ արել է՝ Հայաստանի կառավարությանը սեփական կամքը պարտադրելու համար. Փաշինյանը Սևանում է (տեսանյութ)

Էլիտան պետք է պատժվի, պատժվի ժողովրդին ստրկացնելու համար, Սևանում հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

«Նրանք այսօր պատերազմում մեր անհաջողությունը փորձում են օգտագործել ժողովրդին վերաստրկացնելու համար, բայց ժողովուրդը տեսնում է, որ պատերազմում մեր անհաջողությունը հետևանք էր երկար տարիներ ժողովրդին ու երկիրը կեղեքելու»,- ասաց նա։

Փաշինյանը հայտարարեց, թե հոգևոր էլիտայի ներկայացուցիչներն ամեն ինչ արել են, որ Հայաստանի կառավարությանը պարտադրեն սեփական կամքը։

Նա ասաց, թե չի պատասխանելու հոգևորականների քստմնելի հայտարարություններին, կպատասխանի միայն Աստվածաշնչով ու կարդաց 55-րդ Սաղմոսը։

«Ողորմիր ինձ, Աստված, քանզի մարդն ինձ կոխոտեց, ամենօրյա պատերազմներն ինձ նեղեցին, թշնամիներս գիշեր-ցերեկ ինձ ոտնկաոխ արին ու շատերն իմ դեմ մարտնչեցին բարձունքից։ Օրը ցերեկով չեմ վախենա, քանզի հույսս դրել եմ տիրոջ վրա, Աստծո խոսքով պիտի կատարեմ իմ գովաբանությունը, Աստծու վրա դրի իմ հույսը ու չեմ սոսկալու, մարդն ինձ ինչ կարող է անել, ամեն օր խոսքերս անարգեցին, նրանց չար խորհուրդները իմ դեմ եղան, նրանք պանդուխդ կլինեն ու գաղտագողի կշրջեն, նրանք ինձ հետապնդում են ինչպես իմ մահը ցանկացող մարդիկ, բայց որպես ոչնչություն դու կմերժես նրանց», – մեջբերեց Փաշինյանը։