Այսօր լրատվական դաշտում գործում են մարդիկ, որոնք ավելի շատ «քիլլերի» են նման, քան լրագրողի․ Նիկոլ Փաշինյան

Այսօր Հայաստանի լրատվական դաշտը վերածվել է իսկական աղբանոցի։ Այս մասին, այսօր՝ հունիսի 11-ին, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ Դիլիջանում կայացած քարոզարշավի ընթացքում հայտարարեց «Հայկական ժամանակ» կոչվող աղբակույտ-թերթոնի տերը՝ Նիկոլ Փաշինյանը։ Ավելին, նա խոսել է նաև էթիկայի կանոնների մասին․«Այդ դաշտը կարգավորելու համար մենք պետք է լրագրողական հանրությանը քաջալերենք, օրենքով որոշակի մեխանիզմներ ստեղծենք, որ ստեղծվեն էթիկայի կանոններ՝ հենց լրագրողական համքարության կողմից: Այդ էթիկայի կանոնների պահպանման որոշակի մեխանիզմներ պետք է լինեն»,-ասաց նա:

Փաշինյանը հավելեց, որ էթիկայի կանոնները պետք է խստացվեն թե պետական պաշտոնյաների, թե լրատվական դաշտի համար. «Այսօր լրատվական դաշտում գործում են մարդիկ, որոնք ավելի շատ «քիլլերի» են նման, քան լրագրողի, և մենք պետք է գնանք այս ճանապարհով»,- ընդգծեց Փաշինյանը: