Սրանց «բանավոր փոխըմբռման» արդյունքում ճանապարհի մի հատված ադրբեջանական վերահսկողության տակ է

Շատ է խոսվում Ստեփանակերտ-Գորիս ճանապարհահատվածի անվտանգության և համապատասխան մեխանիզմների ապահովման մասին ամենատարբեր իրավիճակներում, սակայն կարծում եմ, որ ոչ պակաս կարևոր է Սյունիքի մարզի Գորիս-Կապան-Ճակատեն-Շիկահող-Մեղրի հատվածի անվտանգության խնդիրը։

Շատերը ստեղծված ծուղակի խորությունը չեն էլ գիտակցում, որովհետև հետպատերազմյան ժամանակաշրջանում այդ հատվածում հազվադեպ են դեպքեր գրանցվում։

Սակայն սրանց «բանավոր փոխըմբռման» արդյունքում ճանապարհի մի հատված ադրբեջանական վերահսկողության տակ է, մի մեծ հատվածում էլ Ադրբեջանը ցանկացած պահի վերահսկողություն ապահովելու հնարավորություն է ստացել։

Սյունիքում անվտանգային նոր համակարգ ձևավորելու խնդիր կա, ներկա մոտեցումները զուտ ժամանակային, իրավիճակային հարցեր են լուծում և անվտանգային լուրջ երաշխիքներ չեն տալիս։ 

Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան էջից