Ոստիկանները ուժ կիրառելով՝ բերման ենթարկեցին ակցիա անող ՀՅԴ-ական երիտասարդներին

Կառավարության շենքի մոտից ոստիկանները սկսեցին բերման ենթարկել ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության կազմակերպած ակցիայի մասնակիցներին: Իրավիճակը լարվեց, ակցիայի մասնակիցները դիմադրում էին և փորձում էին թույլ չտալ, որ տանեն իրենց ընկերներին:

Հիշեցնենք, որ ՀՅԴ երիտասարդները Կառավարության դիմաց ակցիա էին իրականացնում, որի ժամանակ կետերով ներկայացնում էին իրենց կարծիքով պետական դավաճանության մասին  10 փաստեր: Նրանք իրենց հետ բերել էին անդրավարտիք, կոնֆետ և ելակ։ Սրանք, ըստ երիտասարդների, Նիկոլ Փաշինյանի միակ բարեփոխումներն են, որոնք Նիկոլ Փաշինյանն արել է բանակում։
Կառավարության դիմաց բողոքի ակցիա անող ՀՅԴ-ականներին, բռնի ուժ կիրառելով, ոստիկանությունը բերման ենթարկեց։