Երկրորդ փուլ եթե լինի, մի արհավիրք էլ դա է․ Էդմոն Մարուքյան

Երկրորդ փուլ՝ նշանակում է ևս 28 օր երկիրը պահել ցնցումների մեջ։ Այս մասին այսօր՝ հունիսի 8-ին, Մալաթիա-Սեբիաստիա վարչական համայնքում քարոզարշավի սկսվելուց առաջ՝ լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը՝ պատասխանելով հարցին, թե հնարավոր համարո՞ւմ է ընտրությունների երկրորդ փուլի անցկացումը։

«Երկրորդ փուլ՝ նշանակում է հնարավորություն տալ թշնամուն մեր սահմաններով շարժվել առաջ։ Ես չեմ պատկերացնում երկրորդ փուլ, եթե լինի, մի արհավիրք էլ դա է։ Երբ կա 45 % չկողմնորոշված ընտրողներ, այս ընտրողները կարող են փոթորիկ անել ընտրությունների օրը։ Եթե դա տեղի ունենա, երկրորդ փուլի հարց չի առաջանա»,-ասաց նա: