Գրաքննության տեսանկյունից մեր երկրում ավելի վատ արդեն չի լինի․ Արմեն Գևորգյան

Գրաքննության տեսանկյունից Հայաստանում ավելի վատ արդեն չի լինի, այդ թվում՝ մեր իշխանության գալու դեպքում: Այս մասին հունիսի 4-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբի ղեկավար Արմեն Գևորգյանը:

Նա նշեց, որ սոցցանցերում ակտիվորեն հատվածներ են տարածվում Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գրքից: «Եթե մենք պետք է նման մեթոդներով դաստիարակենք սերունդներին, ապա դա անառակություն է կոչվում»,- հավելեց Գևորգյանը: