ՀՀ ՊՆ-ը՝ Գեղարքունիքում hայ և ադրբեջանցի զինծառայողների մասնակցությամբ միջադեպի վերաբերյալ

Այսօր առավոտյան Գեղարքունիքում հերթական միջադեպն է տեղի ունեցել հայ և ադրբեջանցի զինծառայողների մասնակցությամբ, որի հետևանքով հայ երկու զինծառայող թեթև մարմնական վնասվածք է ստացել։ Այս մասին Tert.am-ը տեղեկացավ պաշտպանության նախարարությունից:

ՊՆ-ից հայտնեցին նաև, որ միջադեպի ընթացքում հրազեն չի կիրառվել և այն արագ հարթվել է վերադաս հրամանատարության ջանքերով: