Գերիների հարազատները նամակ հանձնեցին ՀՀ-ում ՌԴ դեսպանությանը

Անհետ կորած զինծառայողների հարազատները այսօր ակցիայի շրջանակում նամակ են հանձնել Հայաստանում Ռուսաստանի դեսպանությանը՝ խնդրելով գերեվարվածներին հայրենիք վերադարձնելու գործընթացին արագ լուծում տալ։

Նշենք, որ «Պուտին, օգնիր մեզ», «գեներալ Մուրադով, շնորհակալություն». այս գրվածքներով պլակատներով անհետ կորած զինծառայողների հարազատները բողոքի ակցիա էին իրականացնում Հայաստանում Ռուսաստանի դեսպանության առաջ։ Նրանց խնդրանքն է, որ Ռուսաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը զբաղվի անհետ կորածների ու գերիների հարցով։