ԱՊՀ երկրների վարչապետները մայիսի 28-ին Մինսկում մի շարք համաձայնագրեր կստորագրեն, այդ թվում՝ համաճարակների դեմ համատեղ պայքարի վերաբերյալ

ԱՊՀ երկրների վարչապետները մայիսի 28-ին Մինսկում կայանալիք հանդիպմանը կստորագրեն ինֆեկցիոն հիվանդությունների դեմ պայքարի համատեղ գործողությունների ծրագիրը և մի շարք համաձայնագրեր, այդ թվում՝ ուղղված կեղծ ապրանքանշանների օգտագործման կանխմանը:

Ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ վկայակոչելով ՌԴ կառավարության հաղորդագրությունը, կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին Մինսկում կմասնակցի նաև ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը:

«Կառավարությունների ղեկավարները միջնաժամկետ հեռանկարով կընդունեն Համատեղ գործողությունների ծրագիրն ինֆեկցիոն հիվանդությունների տարածման կանխարգելման հարցով, որն ուղղված է համաճարակների առաջացման կանխարգելմանը և Համագործակցության անդամ երկրների ներուժի հարստացմանը վարակիչ հիվանդությունների դեմ պայքարում»,- նշվում է հաղորդագրութան մեջ։