Հուսով ենք, որ կհաջողվի ապաշրջափակել Հայաստանի և Ադրբեջանի միջեւ հաղորդակցությունները․ Ալեքսեյ Օվերչուկ

Տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խմբի հաջորդ հանդիպման ժամկետը կախված է Երևանից և Բաքվից: Այս մասին Հայաստան «Տվերի վագոնաշինական գործարան» ԲԲԸ-ի արտադրության նոր վագոնների առաքման արարողության ժամանակ հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

«Դա նախևառաջ կախված է գործընկերներից»,- ասել է նա՝ պատասխանելով եռակողմ խմբի հաջորդ հանդիպման ժամկետների վերաբերյալ հարցին:

Փոխվարչապետը հայտնել է, որ տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման աշխատանքային խմբի շրջանակներում աշխատանքները մինչ այժմ բավականին կառուցողական են ընթացել: «Մենք հուսով ենք, որ այն ողջախոհությունը, որ ցուցաբերել են աշխատանքային խմբի բոլոր անդամները, կգերակշռի, և կհաջողվի ապաշրջափակում կատարել և հնարավորություններ ստեղծել Ադրբեջանի ու Հայաստանի և, համապատասխանաբար, Ռուսաստանի ու Հայաստանի միջև Ադրբեջանի տարածքով երկաթուղային և ճանապարհային երթևեկության համար»,- ասել է Օվերչուկը։