Ստեփանակերտի քաղաքապետարանը՝ նոր հուշարձանի մասին

Ստեփանակերտի քաաքապետարանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է քաղաքացիների մոտ տարատեսակ հարցեր առաջացրած նոր հուշարձանին։ Քաղաքապետարանը հայտնում է

«Հարգելի հայրենակիցներ, Ստեփանակերտի «Մենք ենք մեր սարերը» հուշարձանի տարածքում տեղադրված բանալու տեսքով արձանի շուրջ սոցցանցերում տարաբնույթ քննարկումներին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ ընթանում են քննարկումներ հասարակական և գիտական շրջանակներում՝ այդ արձանը տվյալ տարածքում տեղադրելու նպատակահարմարության շուրջ: Սպասում ենք մասնագիտական եզրակացությանը՝ վերջնական որոշում կայացնելու համար»: