Դավաճան Նիկոլը կեղծում է իրականությունը. մեր և ադրբեջանցիների կողմից միմյանց տարածքով անցնելու մեջ կա մեծ տարբերություն

Երեկ, ԱԺ ամբիոնից Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող ստախոս և դավաճան Նիկոլը հայտարարեց. «Մենք ուզո՞ւմ ենք Ադրբեջանի տարածքով անցնենք, ուզում ենք Ադրբեջանը մեր տարածքով չանցնի՞: Ո՞նց ենք սա պատկերացնում»…

Այս հայտարարությունը բացահայտ մանիպուլյացիա է և կեղծիք, քանի որ ի տարբերություն Հայաստանով անցնող «Մեղրիի միջանցքի», որի շինարարությունը Բաքուն ակտիվ առաջ է տանում և որը պետք է վերահսկվի ոչ թե Հայաստանի, այլ ռուս խաղաղապահների կողմից, Ադրբեջանով անցնող և Հայաստանը ՌԴ-ին կապող ենթակառուցվածքները ամբողջությամբ վերահսկվելու են Բաքվի կողմից…

Այսինքն, Հայաստանի հարավով անցնող և Բաքուն Նախիջևանի և Թուրքիայի հետ կապող ենթակառուցվածքները ՉԵՆ վերահսկվելու Երևանի կողմից, իսկ Ադրբեջանն ամբողջությամբ վերահսկելու է իր տարածքով անցնող ենթակառուցվածքները…

Ազգադավ Նիկոլի փորձերը, հավասարություն դնել այդ «միջանցքների» միջև, մանիպուլյատիվ են և կեղծ…

Հավելեմ, որ Նիկոլ Անհողը շատ լավ տեղյակ է այդ ամենի մասին, բայց հույսը դրել է քաղաքականապես անգրագետ, իրեն երկրպագող ժեխի և փթիրի վրա, ով հավատում է իր ամեն մի կեղծիքին և ստին…

Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից