Ազգի դավաճանը պայմանավորվել է Հայաստանի տարածքը զիջելու մասին․ Միքայել Մինասյան
Ամփոփենք օրը
Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը շարունակում է օկուպացված մնալ թշնամու կողմից: Եվ դրանց դուրս շպրտելու փոխարեն, կապիտուլյանտ վիժվածքը փաստաթուղթ ստորագրելով և նոր տարածքներ հանձնելով է փորձում դուրս հրավիրել թշնամուն, որը խոսում է Սևանն ու Երևանը գրավելու պլանների մասին:
Նա հաստատում է, որ Հայաստանի սահմանների վերաբերյալ փաստաթուղթ է ստորագրում բոլորից, այդ թվում՝ սեփական ոչնչություններից գաղտնի:
Վիժվածքն ասում է՝ գաղտնի բանակցել է, լավ է արել, ստորագրելու է, լավ է անելու, թե արդյունքում քանի գյուղ ու հեկատար է հանձնելու իրեն միևնույնն է: Հատկապես որ փորձն էլ ունի. ինչպես Արցախը տվեց, 5000 տղերքին նետեց մսաղացը նույնն էլ անում է Հայաստանում՝ թքած ունենալով թե՜ զոհվածների, թե՛ ողջերի վրա:
Վիրտուալ Հայաստանն էլ կրկին ալեկոծվեց, ընդդիմությունը ոգևորվեց, իսկ ժողովուրդ պարզվեց չկա:
Փաստերը հետևյալն են.
Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ, ժողովրդի կործանարար լռության ներքո և անհեթեթ վախերի պատճառով՝ ազգի դավաճանը պայմանավորվել է Հայաստանի տարածքը զիջելու մասին: Եվ ի՞նչ: Ոչինչ: Գիտե՞ք ինչու, որովհետև վիժվածքը հաշվել է բոլորիդ ատամները:
Հ.Գ. Բոլոր նրանց, ովքեր ասում են՝ բա ինչո՞ւ ավելի շուտ չէիք ասում վիժվածքի պլանների մասին, նվիրում եմ երեկն ու այսօրը:
Հ.Գ.Գ. Անունս լսելիս ոտքեր թուլացնողների մասին. դրանց շարքը անշուշտ գլխավորում է գրագույն վիժվածքը ու ճիշտ է անում, որովհետև գիտի՝ ո՛չ մոռանալ գիտեմ, ո՛չ ներել:
Միքայել Մինասյանի ֆեյսբուքյան էջից։