Կարծես քչերն են նկատել, որ ԱՅՍՕՐ էլ թշնամին կրկին առաջ է եկել ու ոչ միայն Սյունիքում, այլ նաև Վարդենիսում․ Վրթանեսյան

Կարծես քչերն են նկատել, որ ԱՅՍՕՐ էլ թշնամին կրկին առաջ է եկել ու ոչ միայն Սյունիքում, այլ նաև Վարդենիսում, ընդ որում այդ մասին պաշտոնապես հայտնել են, բայց այնպես, որ շատ աչք չծակի։

Անպաշտպանության նախարարության խրոխտ հաղորդագրությունից.

«Մայիսի 13-ին ադրբեջանական զինված ուժերը … հերթական սադրանքն է իրականացրել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ փորձելով դիրքային առաջխաղացում ապահովել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում»։

Առաջին հայացքից կարող է թվալ, թե փորձը չի հաջողվել, նամանավանդ, երբ կարդում ես հաջորդ նախադասության սկիզբը. «Երկու դեպքում էլ ՀՀ զինված ուժերի գործողությունների արդյունքում առաջխաղացումը կասեցվել է … »

Բայց մինչև վերջ կարդալիս լրիվ այլ պատկեր է բացվում.

«ադրբեջանական կողմին պահանջ է ներկայացվել տարածքն անհապաղ լքելու և իրենց ելման դիրքեր վերադառնալու վերաբերյալ»։

Այսինքն առաջ են եկել ու մնացել են տեղում։ Մերոնք էլ «պահանջ են ներկայացնում»։ Ենթադրում եմ՝ պարզաբանում պահանջող հայացքներով։

 

Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան էջից։