Պատվաստվելուց առաջ քաղաքացուն գրավոր չեն զգուշացնում հնարավոր հետևանքների մասին

Առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցնող Ա․Ավանեսյանի հերթական ստերից ընդամենը մեկը․

«Քաղաքացուն տրամադրվում է հուշաթերթիկ, որտեղ նշվում են բոլոր այն ցուցումները և հնարավոր ռիսկերը, որոնք կարող են պատվաստումներից լինել և անձը, միանշանակ, տեղեկանում է և ստորագրում է այդ թերթիկը»։

Կրկին հորդորում ենք առողջապահության պատասխանատուներին իրենց ստերով, ագրեսիվ քարոզչությամբ ու շոուներով վերջնական չվարկաբեկել հանրային առողջապահության կարևոր մաս կազմող պատվաստումային բաղադրիչը։

Ստորև ներկայացված է Ա․Ավանեսյանի կողմից հաստատված կորոնավիրուսային հիվանդության (Covid 19) դեմ «ԱստրաԶենեկա» պատվաստանյութով պատվաստվելու համաձայնության ձևը, որտեղ որևէ հիշատակում չկա պատվաստման բոլոր ցուցումների և հնարավոր ռիսկերի մասին։

Հակահամաճարակային Ալյանս Նախաձեռնություն