Արման Բաբաջանյանին հրավիրում եմ Արցախ՝ ռուս խաղաղապահների հետ մոտից ծանոթանալու (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրն է քաղաքագետ Մարիամ Հովսեփյանը։

Մարիամ Հովսեփյանի հետ քննարկեցինք այս իշխանությունների օրոք Ռուսաստանի հետ Հայաստանի քաղաքական ու դիվանագիտական հարաբերությունները՝ արդյո՞ք նույնքան սերտ ու բարիդրացիական են դրանք, որքան նախորդ իշխանությունների օրոք՝ չնայած ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի երեկ արած հայտարարություններին։ Տարբերվո՞ւմ է արդյոք Հայաստանի իշխանությունների վերաբերյալ ՌԴ պաշտոնական հռետորաբանությունը Ռուսաստանի իրական վերաբերմունքից։ Հիշեցնենք՝ երեկ Սերգեյ Լավրովը վստահեցրել էր, թե Հայաստանի և Ռուսաստանի միջև ակտիվորեն զարգանում է քաղաքական երկխոսությունը՝ առաջին հերթին բարձր և բարձրաստիճան մակարդակում:

Անդրադարձանք նաև ադրբեջանում հայ ռազմագերիների խնդիրը լուծելու հարցը ՌԴ-ի պատասխանատվության տակ դնելու հայաստանյան իշխանությունների ձգտումներին։ Արդյո՞ք դրանով նրանք չեն փորձում նախ պատասխանատվության նետերն իրենցից հեռացնել և մյուս կողմից էլ բոլոր մեղադրաններն ուղղորդել դեպի Ռուսաստանը։

Ովքե՞ր են Հայաստանում գեներացնում հակառուսական տրամադրությունները և ինչպիսի՞ արձագանքն են դրանք գտնում Ռուսաստանում։

Հաղորդման հյուրի հետ խոսեցինք նաև Ռուսաստանի կողմից միգրացիոն քաղաքականության խստացման թեմայով, ի՞նչ նպատակով են այդ խստացումներն արվում։ Քաղաքագետն ասաց, որ դրանք ավելի շուտ քաղաքական նպատակ են հետապնդում՝ կանխելու ՌԴ մուտք գործած անձանց կողմից Ռուսաստանում հակաիշխանական տրամադրություններ ստեղծելու, դրանց մասնակցելու հնարավոր գործողությունները։

Մանրամասները՝ տեսանյութում