Սերգեյ Լավրովը Արա Այվազյանի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի ուղեկցությամբ այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Սուրբ նահատակների հիշատակին:

Այս մասին  հայտնեցին ՀՀ ԱԳ նախարարությունից:

Նշենք, որ Սերգեյ Լավրովը Հայաստան է ժամանել երկօրյա այցով: