Փաշինյանի նկարով փուչիկներով ակցիա ԱԺ-ի մոտ

Մի խումբ քաղաքացիներ ակցիա են անում Ազգային ժողովի մոտ։ Նրանք ձեռքներին ունեն Փաշինյանի նկարով փուչիկներ:

«Այս ակցիան լիովին և ամբողջովին նկարագրում ու բնորոշում է Փաշինյանի ու նրա քաղաքական թիմի էությանը, այսինքն՝ շատ աղմուկ, ոչ մի դրական արդյունք, վերջում այդ ամենը տրաքում է  մեր ազգի գլխին:

Փաշինյանը պետք է հասկանա, որ, շարունակելով ղեկավարել երկիրը նման խայտառակ պարտությունից հետո, գլխատում է մեր արժանապատվությունը: Քանի դեռ նա կա, «Ազատագրում»  շարժումը անելու է այնպես, որ միշտ անհանգստություն զգա, քանի չի լքել երկիրը, իսկ եթե մնում է  երկրում, ապա բանտում»,- ասաց ակցիայի մասնակիցների մեկը:

Նա ընդգծեց՝ թուրքը չպետք է ղեկավարի Հայաստանը:

Այնուհետև ակցիայի մասնակիցները կանգնեցի փողոցի երթևեկելի հատվածի կենտրոնում ու բաց թողեցին փուչիկները:

Նրանք կոչով դիմեցին Հայաստանից դուրս բնակվող հայերին՝ վերադառնալ Հայաստան և միասին փրկել երկիրը:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն այժմ ԱԺ-ում  է, ԱԺ հատուկ նիստի օրակարագում է վարչապետի ընտրության հարցը: