Պաշտոնյայի կողմից սուտ ասելը պետք է քրեորեն պատժելի արարք դարձնել. Ռոբերտ Քոչարյանի հանդիպումը աջակիցների հետ. մաս 3 (տեսանյութ)

Առաջիկա ընտրությունները հեշտ չեն լինելու։ Իշխանությունն էլ ամեն ինչ անելու է, որ վերարտադրվի։ Սակայն յուրաքանչյուր քաղաքացու մասնակցությունն ու իր ձայնին տեր կանգնելը թույլ կտա Հայաստանը դուրս բերել մի իրավիճակից, որտեղ շատերը պատրաստվում են արտագաղթել, որտեղ ազգը «վիզը ծռած» է, որտեղ մեծ ջանք է պետք գործադրել՝ վերականգնելու և հզորացնելու տնտեսությունը, բանակցային դիրքերը, կարևոր դերակատարումն այս տարածաշրջանում։

Մեր հասարակության մոտ երկու գործոն բացահայտվեց, ինչը ինձ համար բացահայտում էր. ես չէի մտածում, թե մենք կարող ենք այդքան հանդուրժող լինել ստի նկատմամբ և պրոֆեսիոնալիզմի նկատմամբ, – նշեց ՀՀ երկրորդ նախագահ ՝ հավելելով, որ եթե այդ հանդուրժողականությունը մնա, մեր հասարակությունը երբեք չի առողջանալու:

«Այդպիսի ելույթ չի ունեցել երկրի առաջին դեմքը, որից 15 րոպե հետո չպարզվի, որ էլի խաբեց: Էլի շարունակում է ունենալ բավական մեծ քանակի համակիրներ: Սա նորմալ չի: Պաշտոնյայի կողմից սուտ ասելը պետք է քրեորեն պատժելի արարք դարձնել: Առնվազն քրեական օրենսգրքում մի բան մտցնել, որ պաշտոնյան, եթե ապացուցվում է, որ ստել է, կորցնում է պաշտոնը և օրինակ, 5 տարի իրավունք չունի զբաղեցնել պետական պաշտոն: Այդպիսի խիստ մեթոդներ է պետք կիրառել, սրանից ձերբազատվելու համար: Որովհետև մի հասարակությունում, որտեղ դու կարող ես անընդհատ ստել ու դա դառնա մեր կենցաղի մի մաս, իսկ առաջին դեմքը պետք է օրինակ ծառայի: Առաջին դեմքի վարքը օրինակ է ծառայում. Եթե այդ օրինակը դառնում է ստելը, հասարակության մեջ ստելը դառնում է սովորական բան: Այդպես չպետք է լինի»,-ասաց Քոչարյանը:

Անդրադառնալով ոչ պրեֆեսիոնալիզմին, նա նկատեց, որ շշմելու բան է, երբ նախարար է նշանակվում մարդ, որը 3 մարդու ղեկավարած չկա. «Եվ դու չես տեսնում ընդվզում հանրության կողմից: Դա նորմալ չի: Դրա արդյունքը սա է լինում»:

Նախագահ Քոչարյանը համոզված է, որ մենք ունենք այդ ներուժը։ Եվ դրա շնորհիվ մենք կարող ենք ստեղծել ժամանակակից պետություն՝ ներդնելով տեխնոլոգիաներ ու դրանցով հզորանալով։ Այս ու այլ հարցեր է ներկայացնում նախագահի՝ աջակիցների հետ հանդիպման տեսագրության երրորդ հատվածը