Բաքվում բողոքի ակցիա է տեղի ունեցել Ռուսաստանի դեսպանատան առջև (տեսանյութ)

Չորեքշաբթի ադրբեջանական «Ժողովրդական շարժում» հասարակական կազմակերպության մի խումբ անդամներ բողոքի ակցիա են անցկացրել Բաքվում Ռուսաստանի դեսպանատան դիմաց: Այս մասին տեղեկացնում է Ineoteka 24 տելեգրամ ալիքը:

Գործողությունը համընկել է 11-րդ Կարմիր բանակի կողմից Ադրբեջանի խորհրդայնացման տարելիցի հետ:

Մասնակիցները պաստառ են բարձրացրել. «Մենք պահանջում ենք դուրս բերել ռուսական զորքերը Ադրբեջանից»: Ոստիկանությունը մասնակիցների ձեռքից վերցրել է պաստառները և նրանց հետ է տարել շենքից:

«Մենք պահանջում ենք ռուսների դուրսբերում Ղարաբաղից, նրանք խաղաղապահ չեն, թող նրանց փոխարինեն թուրք զինվորականները», – ասել է ցուցարարներից մեկը:

«Եթե ռուս զինվորականները «Իսկանդեր» հրթիռներ են արձակել Շուշիի ուղղությամբ, ապա ինչպե՞ս կարող են այդ զինվորականները համարվել խաղաղապահներ: Թող հեռանան»,-ասել է մեկ այլ մասնակից:

Կազմակերպիչները ԶԼՄ-ներում տարածել են ակցիայի բանաձևը, որում ասվում է, որ «Ժողովրդական շարժումը» ռուս զինվորականների ժամանումը համարում է ոտնձգություն Ադրբեջանի ինքնիշխանության դեմ:

Այս զինվորականները Ղարաբաղում չեն զբաղվում խաղաղապահությամբ,  նրանք անում են ինչ ուզում են: Այս ամենը հակասում է Ադրբեջանի շահերին, ասվում է բանաձևում:

Տեսանյութն՝ այստեղ