Բայդենն այնուամենայնիվ ասաց․․․

Դժվար է լռությամբ շրջանցել այն փաստը, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ապրիլի 24-ի կապակցությամբ հայերին ուղղված իր ուղերձում ասաց (գրեց) «Հայոց ցեղասպանություն» (երկրորդը՝ Ռոնալդ Ռեյգանից հետո): Ինչ-որ մեկը անկեղծորեն ուրախ է և չի թաքցնում իր զգացմունքները. «Օհ, շնորհակալություն, պարոն նախագահ»: Ինչի՞ համար են նրանք շնորհակալ: Հայաստանում ոչ ոք չի՞ ուզում մտածել և հասկանալ դա: Ի վերջո, XX դարի 90-ականները չեն. այ՝ այդ ժամանակ մենք ուրախանում էինք ճանաչման գործընթացներով նույնիսկ ինչ-որ Սան Մարինոյի կամ Մոնակոյի կողմից…

Հարյուրհազարավոր մարդիկ չեն համաձայնի ինձ հետ, մի քանի հարյուրն անգամ կսկսեն ինձ մեղադրել: Բայց փորձեք չհակասել տրամաբանությանը և պատմությանը: Տիկնայք և պարոնայք, ԱՄՆ նախագահի կողմից «ցեղասպանություն» եզրույթի շատ-շատ ուշացած օգտագործումը ոչինչ չի նշանակում. 1919 թվականից ի վեր նրանք չեն հերքել, որ գիտեն մեր ազգի ողբերգության մասին: Բանն այն չէ միայն, որ Բայդենի ուղերձում ոչ մի խոսք չկա հայ ազգի վերականգնման (ռեաբիլիտացիայի) մասին (գույքային և բարոյական առումով), ախր՝ թուրքերը պարտավոր չեն «փոխհատուցել վնասը» իրենց «քաղաքացիներին», և Օսմանյան կայսրությունում հայերը քաղաքացիներ չէին, ասենք, Իրանի կամ Շվեդիայի… Բայց եթե Բայդենը գոնե (ինչպես Ժակ Շիրակը և Նիկոլա Սարկոզին) ակնարկեր, որ այսուհետ Միացյալ Նահանգներում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեական հանցագործություն և պատժելի արարք է, դա ուրիշ բան… Դե, իսկ այսպես, ուրախացեք, գրեք «շնորհակալություն» Բայդենին: Սա ոչ մի իմաստ չի ավելացնի: Մեզ՝ օրինակ, ինչպես հրեաներին Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, չեն վերադարձնի մեր հայրենիքը, որովհետև … Ֆրանսիան ԲՈԼՈՐՈՎԻՆ հետ է կանչել այդպիսի օրինագիծը (պատրաստի օրինագիծ): Բելգիան և Շվեյցարիան «մոռացան օրենքի գոյության մասին»: Այնտեղ թուրքերն արդարացվում են՝ վկայակոչելով «խոսքի ազատության իրավունքը»: Ահա՝ ԱՅՍ ՀԻՇԵՆՔ, ԻՄԱՆԱՆՔ… Բայց Բայդենը, նորից եմ հիշեցնում, ոչինչ չասաց Ցեղասպանությունը ժխտողների նկատմամբ քրեական հետապնդման մասին: Հակառակը՝ նա, համաձայն ԱՄՆ-ի քաղաքականության և Իսրայելի կարգադրության, կարդաց իր կոչը ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ, խորհուրդ տվեց. «Եվ եկեք փնտրենք ապաքինում և հաշտեցում աշխարհի բոլոր մարդկանց համար»: Հայերի համար բացատրեմ. լռիր, մի պահանջիր, բուժվիր և ապաքինվիր և հաշտություն կնքիր թուրքի հետ

Միայն հիմարները դա չեն տեսնում Բայդենի ուղերձում: Ոչ մի խոսք Թուրքիայի ու թուրքերի մասին, ոչ մի խոսք այն մասին, որ նա՝ ԱՄՆ նախագահը, դատապարտում է Թուրքիային և թուրքերին: Կարդացեք ուղերձը. չեք գտնի: Ինչի՞ց ենք հայերս ուրախանում:

Մեկ այլ հարց. իսկ ինչո՞ւ հենց 2021 թ., և ոչ թե Բարաք Օբամայի օրոք, որը նույնպես ժողովրդավար էր, և որը նույնպես խոստանում էր Ցեղասպանությունն անվանել ցեղասպանություն:

Այսպիսով, ՇԱՏ ՀԱԿԻՐՃ՝ ներկայիս աշխարհաքաղաքական պահի էության մասին… Թուրքիան ԱՄՆ-ի և Իսրայելի ԳԱՂՈՒԹՆ է, ինչն ամբողջությամբ ցույց տվեց և ապացուցեց ահաբեկչական ագրեսիան Սիրիայի և Իրաքի դեմ: Եվս մեկ ապացույց. հարցրեք, թե ովքեր են Թուրքիայի արտաքին պարտքի հիմնական կրողները, և ամեն ինչ ինքներդ կհասկանաք: 1992 թվականից ի վեր Թուրքիայի տերերի հատուկ ծառայությունները (իսկ սրանք՝ այն շրջանակներն ու պետություններն են, ում թուրքերն են պարտք) փորձել են «գրգռել» Սուննի-շիական պատերազմ (միանգամից կռահեք՝ որ երկրի դեմ…), բայց… Իրաքում և Սիրիայում, մեծ հաշվով, պարտությունը կրեցին ոչ թե թուրքերը, այլ Թուրքիայի տերերը: Ապա, դրանից հետո Անկարային ևս հնարավորություն տրվեց`սկսել «աղմուկը» Չինաստանի ուղղությամբ, սա արդեն մեր Արցախում է` 2021-ի աշնանը: Եվ նաև, ըստ էության, ձախողում: Չինաստանը Իրանի օգնությամբ արդեն գտնվում է Սիրիայում և նույնիսկ՝ Թուրքիայի հետ սահմանին:

Ես այլևս չեմ գրի, չեմ շարունակի բացատրել: Իսկ մենք… Այսինքն՝ Հայաստանը: Մենք զինվոր (պեշկա) ենք այս խաղերում: Կարող էինք դառնալ Թագուհի: Բայց… նախավերջին քայլում եկավ մի ապուշ-շիզոֆրենիկ և ոչ հայ, շախմատում առանց նույնիսկ կրտսեր դասակարգում (ռազրյադ) ունեցող մեկը և ասաց. «Եկեք նորից սկսենք», «զրոյական»: Նա հրաժարվել է բոլոր նախորդ քայլերից, այս շիզոֆրենիկ ոչ հայը: Ահա և այսօրվա արդյունքը… Հիմա պա՞րզ է, որ հարցը բայդենների կամ թրամփների մեջ չէ: Թուրքերը ձախողեցին համաշխարհային «թեժ» պատերազմ հրահրելու ԱՄՆ-ի և Իսրայելի երկու պլանը. և միայն այդ պատճառով Թուրքիան կարող է դադարել «անհրաժեշտություն» լինել… սեփականատերերի համար։ Նույն ուղերձում Բայդենը կարծես «պատահաբար» Ստամբուլը կոչեց  Կոստանդունոպոլիս պատմական անունով… Ես պատկերացնում եմ, թե որքանով են ոգեշնչված հույներն ամբողջ աշխարհում…

Սերգեյ Շաքարյանց