«Իդիտե կո մնե, բանդերլոգի»

Այո՛, Կիպլինգի հայտնի այս արտահայտությունը (բանդերլոգները` կապիկներն են) օգտագործել է Վլադիմիր Վլադիմիրիչը 2011-ին` իրենց «սորոսյատների» և «մնացյալքի» առումով:

Կիպլինգյան այս արտահայտությունն առավել քան տեղին է ընտրությունների գնացող այսօրվա հայ իրականության, քաղաքական ուժերի համար, ուր խոր նախընտրական եռուզեռ է, ուր` մեծով-փոքրով, վաստակ ունեցող-չունեցողով` գրեթե ազգովին («քնքուշ» բացառությամբ) թևերը քշտել, ուրախությունից հուզվել են, որ վերջապես երկիրը ծախած սրիկան հրաժարական է տվել, իրենք կարող են ձեռնամուխ լինել նրա ղեկավարությամբ ընտրությունների նախապատրաստությանը, երբ դե-ֆակտո չկա երկիր, չկա պետականություն, չկա Արցախ, գուցե մինչև ընտրությունների մեկնարկ` չլինի նաև Սյունիք…

-Այս ավերակաց` զի՞նչը կառավարեք… «բանդերլոգներ»:

Բայց դե`փոքր-ինչ Բայդենի բացած Օվերտոնի մասին: Այո, խիստ պրագմատիկ հաշավարկով` ԱՄՆ-ը ճանաչեց մեկ դար առաջ տեղի ունեցած ողբերգությունը (իրավական գործընթացը դեռ առջևում է)` Ցեղասպանությունը, զուտ իր շահերն առաջ մղելու, խաղը վերախաղարկելու, ուժերի դասավորությունը այս կարևոր տարածաշրջանում վերաբեռնելու համար:

Ասել է` սկսվեց Հարավային Կովկասի, այն է` Մեծ Մերձավոր Արևելքի բժեժինսկյան գծագրումի մեծ ռանդևուի գլխավոր փուլը, ոչ անհայտ Պոլ Գոբլյան գծագրումի ֆոնին` այն է, Մեղրին պետք է փոխարինվեր Արցախով:

«Զակոն պոդլոստի». Մեղրին փոխարինվեց, սակայն` ոչ ԱՄՆ նախագծումով. ԱՄՆ-ին «փայ» չհասավ. ռուս խաղաղապահներն են դիտում Իրանը, լոկացիայի ենթարկում տարածաշրջանը, ռուսների համար շուտով այն կտեղափոխվի Սյունիք` Մեղրի, ու էլի կարծես ամերիկացիքի համար «տեղ» չկա այնտեղ. փոքրիկ «փայ» կհասնի Թուրքիային, բայց` ռուսական վերահսկողությամբ. սրան են տանում զարգացումները:

Համենայնդեպս սա է ռուսական «մարշալ-պլանը», հանուն սրա կապիտուլյանտը տարվեց Մեղրի, «ողջունվեց», ապա` ռուսական դրոշի ներքո անցավ Շուռնուխով, որպես ռուսական էմիսար, հընթացս հանուն մայր-Ռուս բարբառելով` զինված հարձակում Հայաստանի վրա, հարձակում է` Ռուսաստանի վրա:

Բայդենին մնում էր կարմիր քարտ ցույց տալ իրենց մեծ խաղը Հայաստանում տապալած Նիկոլին, Ռուսաստանին, իրեն նյու-Հիտլեր երևակայող Էրդողանին, որը ինքնամոռաց խաղերի մեջ է Ռուսաստանի հետ, և ժամանակ տվեց` ՆԱՏՕ-ական թուրքին` մինչև հունիս (ՆԱՏՕ-ի շրջանակներում հանդիպում) խելքը գլուխը հավաքել:

Կհավաքի՞ Էրդողանը խելքը գլուխը: Երբեք՝ ո՛չ. նախ որ խելք է պետք ունենալ դրա համար, բացի մարդասպան ու «թուրք» լինելուց: Երկրորդ`թուրքի զգուշավորություն ունեցող Էրդողանի մարդասպան գլխում դեռ թարմ են` 2016-ին ԱՄՆ-ում բնակալվող Գյուլենի հեղաշրջման սագան Թուրքիայում` իր դեմ (իհարկե ոչ առանց ԱՄՆ մասնակցության): Երրորդ. նկատելի է, որ էրդողանն ու իր շրջապատը խիստ զգուշավոր են Բայդենի «հարցում» (տես` Էրդողանի խոսնակի պատասխանը` Ցեղասպանության ճանաչման փաստի առիթով. ինչը ամենևին էրդողանական` «բոցաշունչ» չէր, այլ` հավուր երկչոտ էր):

Ասել է` թուրքերը դեռ չեն ցանկանում ցցվել, սպասում են ամերիկյան քայլերին. ակնկալվող հանդիպմանը, չնայած «տակից» էրդողանը լիքը խաղեր կտա այդ ընթացքում, ինչն արդեն սկսել է Իրաքում. նա անկյունում նստողներից չէ:

Ի դեպ. իրեն նույնական է պահում նաև Ռուսաստանը, որը նույնպես չի ցցվում, նախորդ օրվա ռուսական վերլուծական հաղորդումները, բացի ինֆորմացիոն մոտեցումից, ոչ մի բանալի միտք չէին պարունակում` հասկանալու, մեր «մայր ու դաշնակից» Ռուսաստանը «ուրա՞խ» է բայդենյան նոու-հաու հիմնականումից, որովհետև այդ «հաու»-ով, բոլոր դեպքերում, Թուրքիան ավելի կհեռանա ԱՄՆ-ից ու ՆԱՏՕ-ից` մոտենալով Ռուսաստանին, թե` բայդենյան ուղերձը հնարավոր է և հիմնահատակ փոխում է ուժերի դասավորությունը տարածաշրջնում, ուր մեր «մայրը» ոչինչ չխնայեց ոտքը պնդացնելու համար:

Ի դեպ. կարծում ենք Էրդողանը խաղեր կտա հիմնականում Ալիևի ձեռամբ (իզուր չէր հենց առաջինը նրան զանգահարում): Չբացառենք, որ Ալիևի ձեռքով ռուս խաղաղապահների, խաղաղության պայմանագրի անիվներում սեպ խրելու քայլեր էլ ձեռնարկվեն, ապրիլի 29-ին ԵԱՏՄ գագաթնաժողովը բոյկոտվի ադրբեջանցիքի կողմից (փորձագետների մի մասը չի բացառում, որ Ռուսաստանը հնարավոր է և քայլեր ձեռնարկի այդ ժամանակ խաղաղության պայմանագիրը ստորագրելու համար, ինչը մենք բացառում ենք):

Բոլոր դեպքերում, խաղը նոր է սկսվում, և եթե այն ափից շատ հեռանա, խաղի մեջ ակհայտնվի ֆրանսիական «նոու-հաուն»` Արցախի անկախության ճանաչման ֆակտորը (ինչը նույնպես անհնար է, որովհետև ֆրանսիական կողմը ակնարկել է` Հայաստանի կողմից ճանաչման մասին, բայց դե` քաղաքականության մեջ երբեք չեն ասում` երբեք). և այո՛, խաղը դեռ բաց է, անսպասելի զարգացումներն էլ` առջևում, մանավանդ որ՝ Իրանում ընտրություններ են, Ռուսաստանում ընտրություններ են, Հայաստանում ընտրություններ են…

Հայոց «հաղթական» ընտրությունների առումով շատ բան չկա ասելու. ռիսկ անենք` խմենք շամպայն և գոնե այս` նախնական փուլի համար կանխատեսնեք. Խաղաղության պայմանագիրը, կարծում ենք, մինչև ընտրություններ չի ստորագրվի (Ադրբեջանը գոնե կխոչընդոտի, էլ չենք ասում, որ հրաժարական տված կապիտուլյանտը տակից նույնպես շատ բան կանի, որ այն չստորագրվի, ինքը վերարտադրվի` գոնե հանուն դրա):

Հիշենք, որ ընտրությունների ֆավորիտ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանը հարկ է համարել իր աջակիցների հանդիպումից տարածել կարևոր միտքը` իրենք արժանապատիվ խաղաղության կողմնակից են. ինչ կա սրա տակ` մեկ այլ անգամ:

Առաջ անցնելով էլ ռիսկ անենք ևս մեկ բաժակ շամպայն խմել` տանք պառլամենտի ապագա քարտեզի ուրվականը` իրադրային փոփոխությունների պայմաններում նոր քարտեզի նշագրմամբ:

Այսպիսով, ըստ ամենայնի` պառլամենտ կմտենեն` «Իմ քայլը»` նշանակալից առավելությամբ, բայց՝ ոչ որոշիչ մեծամասնությամբ: Երկրորդը կլինի «Քոչարյան» դաշինքը (տա Աստված սխալվեմ` տա Աստված), սակայն փոքր տարբերությամբ. երբ հարկ լինի` «Իմ քայլից» կամ այլ քաղաքական ուժից անմիջական «ներարկում» արվի` խաղը փոխելու համար (հիմնականոմ Ռուսաստանի ձեռամբ): Եթե Խաչատուր Սուքիասյանը հասցնի (երբեք չի հասցնի), կփորձի լինել երրորդը, բայց քանի որ ասացինք` չի հասցնի, ճոխ հարսանիք արած ԲՀԿ-ը մի քիչ էլ կզկռտա այս պառլամենտում, որպես երրորդ, այլընտրանքային, բուրժուա-դեմոկրատական ու եսիմ` էլ ինչ «բամփիստ» ուժ, մեկ խաղալով Նիկոլի դաշտում` Սուքիասյանի ընտանեա-օլիգարխիկ պասերով, մեկ Քոչարյանի` Ռուսաստանի պասով:

Էդմոնը, պարզ է, նա այլևս կլասիկ-ամենածախու ընդդիմադիր հաճախորդն է`կապիտուլացված պառլամենտներում:

Մնաց ամենա-ամենա-բանդերլոգների` սորոսյատների գոյության հայտը` ապագա պառլամենտում. կկարողանա՞ երբեմնի դպիր, Էջմիածնին խաբած, ընկերոջ որդիներին «գողացած» Բաբաջանյան Արմանը ներկայություն ունենալ այնտեղ:

Կախված է օրերս Մեղրուն մոտ` Կապանի մարզպետարանում Նիկոլին կից հայտնված ամերիկյան տիկնոջ` Լի Թրեյսիի ջանքերից։

Կարմեն Դավթյան