Վտանգավոր «AstraZeneca»-ով պատվաստվելը նման է ռուսական ռուլետկա խաղալուն (տեսանյութ)

«Ռուսական ռուլետկա» արտահայտությունը երբեմն օգտագործվում է փոխաբերական իմաստով՝ արտահայտելու համար դժվար գուշակելի, բայց հնարավոր վտանգավոր հետևանքներ ունեցող իրավիճակներ։ Կորոնավիրուսային հիվանդության դեմ «AstraZeneca» պատվաստանյութով պատվաստվելը վտանգավոր և մահացու հետևանքների ռիսկի աստիճանի առումով ռուսական ռուլետկայից, իհարկե, տարբերվող է, բայց այն, որ «AstraZeneca»-ով պատվաստումը, ինչպես և ռուսական ռուլետկա խաղալը, կարող է ավարտվել թրոմբի առաջացմամբ ու դրանից մահվամբ, այսօր արդեն գրեթե ողջ աշխարհում հայտնի փաստ է։
Չնայած վերոնշյալ փաստին, դավաճանի իշխանությունը վերջերս յուրաքանչյուր դեղաչափը 4․5 ԱՄՆ դոլարով ձեռք է բերել գնել բրիտանա-շվեդական «AstraZeneca» պատվաստանյութի 24 000 դեղաչափ (մոտ 156 000 դեղաչափ էլ դեռ պատրաստվում է գնել), որի պիտանիության ժամկետը, «Պարացելսուս» ՀԿ նախագահ Նունե Ներսիսյանի հավաստմամբ, մոտ է ավարտին, այն օգտագործման համար պիտանի է մինչև մայիս, իսկ դրանից հետո ենթակա է ոչնչացման, ինչը նույնպես ոչ փոքր ֆինանսական միջոցներ է պահանջում։
LIVEnews.am-ի տաղավարում Տիկին Ներսիսյանի հետ մեր զրույցը, սակայն, միայն վերը նշվածի մասին չէ, այլ նաև COVID-19-ը հարուցող նոր կորոնավիրուսի արհեստական ծագման, դրա նոր շտամների, այլ պատվաստանյութերի, շնչադիմակների արդյունավետության, դրանք կրել-չկրելու և մի շարք այլ խնդիրների։

Մանրամասները՝ տեսանյութում