Գիշերը Սյունիքում ձերբակալություններ են սպասում. hraparak.am

hraparak.am-ը գրում է. «Մեր տեղեկություններով, գիշերը Մեղրիում ձերբակալություններ են լինելու։ Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանը հրաման է տվել ՝ գիշերը «հավաքել» Մեղրիի այսօրվա ակտիվ տղաներին, որոնք հայհոյում և անպատվում էին իրեն։ Եվ դրա համար հիմա իրենց լրատվամիջոցներով, կողմնակիցներով ֆոն են ապահովում, որ դա կազմակերպված էր, Մեղրիի քաղաքապետի անունն են շոշափում։ Գրում են, որ դա հանցագործություն է և խուլիգանություն։

Սյունիքում իրավիճակը շարունակում է թեժ մնալ, վարչապետին դեմ է Սյունիքի մեծ մասը և դա կազմակերպված չէ, այլ ինքնաբուխ է։

Եթե այս լարված իրավիճակում նաև ձերբակալություններ լինեն, չի բացառվում, որ մարզի մնացած քաղաքներում էլ իրավիճակը թեժանա և անկանխատեսելի հետևանքներ ունենա։ Այն, ինչ չկարողացավ անել ընդդիմությունը, անում է ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, հրահրելով մարդկանց»։