Ես հավանում էի Պուտինին, նա էլ` ինձ. Թրամփն անկեղծացել է (տեսանյութ)

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ իր և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև փոխադարձ համակրանք կար: Այս մասին ԱՄՆ նախկին նախագահը հայտարարել է Fox News-ին տված հարցազրույցում:

«Ես հիանալի լեզու էի գտնում նախագահ Պուտինի հետ: Ես հավանում էի նրան, նա էլ ինձ էր հավանում»,-ասել է Թրամփը:

Նա բացատրել է, որ դա «լավ է, ոչ թե վատ»:

Հիշեցնենք, որ նույն հարցազրույցի շրջանակում Թրամփն ասել էր, որ Միացյալ Նահանգները պետք է կարգավորի Ռուսաստանի հետ հարաբերությունները, այլ ոչ թե այդ երկրին դրդի Չինաստանի հետ ավելի սերտ համագործակցության։

«Ռուսաստանին Չինաստանի գիրկը մղելու փոխարեն մենք պետք է բիզնես վարենք, լավ հարաբերություններ հաստատենք այդ երկրի հետ։ Ավելի վատ բան չի կարող լինել, քան Չինաստանի և Ռուսաստանի միավորումն է։ Իսկ նրանք ստիպված են միավորվել»,- Fox News-ի եթերում ասել է Թրամփը:

Թրամփը նա հայտարարել է, որ «նորմալ հարաբերություններ է ունեցել ՉԺՀ-ի նախագահի հետ՝ առնվազն մինչև COVID-19-ի համավարակը»։