Չեմ հավատում, որ որևիցե արցախցի կարող է ադրբեջանցուն ցանկացած գումարով ինչ-որ բան վաճառել. ԱԻՊԾ պաշտոնյա

Արցախի ԱԻՊԾ տնօրենի տեղակալ Բորիս Ավագյանը բացառում է, որ որևէ ադրբեջանցի կարող է մտնել Ստեփանակերտ և խանութից առևտուր անել։

«Բացառում եմ այդ տարբերակը։ Չգիտեմ, թե ով է տարածում այդպիսի կեղծ տեղեկություններ։ Եթե այդպիսի բան լինի, ես ձեզ խոստանում եմ որպես պաշտոնյա, իմ «տաբելնի» զենքով կգերեվարեմ այդ ադրբեջանցուն», – Ադրբեջանում գտնվող հայ գերիների թեմայով ԱԺ-ում հրավիրված քննարկմանը հայտարարեց Բորիս Ավագյանն՝ անդրադառնալով սոցիալական կայքերում տարածված տեղեկատվությանը։

«Լավ ճանաչելով արցախցիներին, հավաստիացնում եմ, որ ես ինքս չեմ հասցնի, իրենք կգերեվարեն։ Այդ մարդիկ շատ մեծ արժանապատվություն ունեն ու չեմ հավատում, որ որևիցե արցախցի կարող է ադրբեջանցուն ցանկացած գումարով ինչ-որ բան վաճառի», – ասաց ԱԻՊԾ ներկայացուցիչը։