ԵԽԽՎ նախագահությունը և բյուրոն հաստատեց հայ ռազմագերիների հարցի քննարկումը

Վաղը մեկնարկում է ԵԽԽՎ գարնանային նստաշրջանը և մի քանի քաղաքական խմբերի նախաձեռնությամբ կքննարկվի հայ ռազմագերիների հարցը։

Մեր ռազմագերիների հարցն ամենայն հավանականությամբ կքննարկվի երեքշաբթի օրը։

Հիմնական քաղաքական ուժերի միջև կա կոնսեսուս, որ Ադրբեջանը չհանձնելով հայ ռազմագերիներին, դրանով կոպտորեն խախտում է միջազգային իրավունքը։

Ադրբեջանի ցինիկ պահվածքը, հայատյաց հայտարարությունները, հայկական զինուժի ռազմավարի ֆաշիստական ցուցահանդեսը վերջապես ստիպեցին միջազգային հանրությանը սթափվել և մենք պիտի անենք առավելագույնը, որպեսզի քննարկումների արդյունքը լինի շատ կոնկրետ՝ բոլոր ռազմագերիները օր առաջ պիտի ազատ արձակվեն։

Իհարկե, ադրբեջանական պատվիրակությունն ամեն ինչ անելու է հարցի քննարկումը տապալելու համար, ինչը վստահաբար, այս անգամ չի ստացվի։

 

Նաիրա Զոհրաբյան