Փաշինյանն ինքն էլ է զարմացել, թե մինչև հիմա ինչպես իրեն չեն սատկացրել (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրն է «Երևանի այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության ղեկավար Սոնա Աղեկյանը։

Սոնա Աղեկյանը օրերս արյունոտ ակցիաներ էր նախաձեռնել Երևանի քաղաքապետարանի, այնուհետև ԱԺ շենքի մոտ, որի ժամանակ ոստիկանները նրան բերման ենթարկեցին։ Ի՞նչ խորհուրդ ունեն այդ ակցիաները և ինչ նպատակ են հետապնդում։ Ըստ Սոնա Աղեկյանի` իրեն բերման են ենթարկել էրատո Աննա Հակոբյանի հրահանգով։

Սոնա Աղեկյանն անդրադարձավ հայ ռազմագերիների և զոհերի խնդրին, ինչպես նաև երկրում առկա վիճակին, երբ բոլոր ոլորտներում իշխանությունները ձախողել են, բոլոր պետական ինստիտուտները ոչնչացրել` կատարելով հակահայկական ուժերի հրահանգները։

Այսօր ՄԻՊ Արման Թաթոյանն է հայտարարություն տարածել պաշտոնյաների կողմից հանրության շրջանում լարվածություն առաջացնելու, ատելություն սերմանելու վերաբերյալ` նշելով, որ այդ խնդրով դիմել է իրավապահ մարմիններին։ Հաղորդման հյուրն անդրադարձավ նաև Արման Թաթոյանի դիտարկումներին։

Քննարկեցինք նաև երեկ ոստիկանության օրվա կապակցությամբ հրավիրված կոլեգիայի նիստի ժամանակ Փաշինյանի ելույթին, որտեղ նա իր զարմանքն է հայտնել, թե ինչպես կապիտուլյացիայից հետո հնչած բռնության, սպանության կոչերից տևական ժամանակ անց երկրում դեռևս պահպանվում է հավասարակշռված վիճակը և որևէ պաշտոնյայի դեմ մահափորձ չի եղել։ Սոնա Աղեկյանը խղճուկ որակեց այդ հայտարարությունը` նշելով, որ հանրության մեջ առկա սթափության շնորհիվ է, որ իրենք ողջ են, բայց հասարակական դժգոհութունը գնալով ավելանում է։

Մանրամասները՝ տեսանյութում