Ֆրանսիայի ԱԳՆ-ը հերքել է Ուկրաինայի՝ ԵՄ անդամակցության հնարավորությունը

Ֆրանսիայի արտգործնախարարության պետքարտուղար Կլեման Բոնը լուրջ չի համարում Եվրամիությանն Ուկրաինայի անդամակցության հեռանկարը: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Մենք կարող ենք լավ հարաբերություններ ունենալ Ուկրաինայի հետ, կարող ենք աջակցել Ուկրաինային, և դա հիմա անում ենք՝ Ռուսաստանի հետ ներկայիս ծանր իրավիճակում: Բայց դա չի նշանակում անդամակցություն: Կարծում եմ, որ դա լուրջ հեռանկար չէ», – ասել է Բոնը Radio J-ի եթերում:

Ուրբաթ օրը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ելիսեյան պալատում կընդունի իր ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկուն, որի առանցքային թեման է լինելու Ուկրաինայի սահմաններին իրավիճակի լարվածությունը։