ԲՀԿ-ում նախընտրական քաստինգ է. մթնոլորտը շիկանում է. «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունում մթնոլորտը կամաց-կամաց շիկանում է: Մեկը մեկին հերթ չտալով` փորձում է ապացուցել, թե ով է ավելի հավատարիմ ու նվիրված կուսակցությանը:

Կարկառուն ԲՀԿ-ականներին սկսել է վրդովվեցնել այն, որ ակտիվություն են դրսևորում նույնիսկ նրանք, ովքեր հով ու անհոգ նստած էին` երկրի թիվ երկրորդ քաղաքական ուժը լինելու վարկանիշի ներքո, բայց պայքարելու ժամանակ «թռած էին»: