Իրանն արգելք է սահմանել ավելի քան 39 երկրում ճանապարհորդությունների համար

Իրանն արգելք է սահմանել ավելի քան 39 երկրում ճանապարհորդությունների համար։

Այս մասին հայտնում է «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը։

Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մոհամադ Էսլամին հայտարարել է որ Իրանն արգելք է սահմանել ավելի քան 39 երկրներում ճանապարհորդությունների համար Իրանում կորոնավիրուսի համավարակի չորրորդ ալիքի ֆոնին։

Էսլամին հայտնել է, որ բոլոր զբոսաշրջային գործակալությունները պետք է պահպանեն կանոնները, որոնք սահմանվել են կորոնավիրուսի դեմ պայքարի ազգային գլխավոր գրասենյակի կողմից և արգելում են ցանկացած ուղեւորություններ դեպի Թուրքիա, քանի որ դեպի Թուրքիա և Թուրքիայից սովորական չվերթները դեռևս կատարվում են առևտրի հետ կապված խնդիրների պատճառով: